Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 4-ի սահմաններում, տասնյակ տղամարդիկ փորձել են ներխուժել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել են դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։ Ըստ ռադիոկայանի հաղորդագրության, նրանք ասել են, որ եկել են խմբագրության սերվերների հետևից, վիրավորական հայտարարություններ հնչեցրել, ապա՝ քաշքշել աշխատակիցներին, սպառնացել, որ …

