Ազատության հրապարակում լարված իրավիճակ է ստեղծվել ոստիկանների և քիչ անց մեկնարկելիք ցույցի մասնակիցների միջև: Իրավապահները քաղաքացիներին թույլ չեն տալիս հավաքվել հրապարակում և մեկնարկել 17 կուսակցությունների կողմից նախանշված հանրահավաքը՝ ընդդեմ Արցախի վերաբերյալ վարչպետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որոշման: Ոստիկանները բերման են ենթարկում Ազատության հրապարակ եկած մարդկանց: Ոստիկանությունը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ից սկսած՝ ՀՀ-ում հայտարարվել է …

