Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
Բոլորը

Ազատության հրապարակում լարված իրավիճակ է ստեղծվել ոստիկանների և քիչ անց մեկնարկելիք ցույցի մասնակիցների միջև:

Իրավապահները քաղաքացիներին թույլ չեն տալիս հավաքվել հրապարակում և մեկնարկել 17 կուսակցությունների կողմից նախանշված հանրահավաքը՝ ընդդեմ Արցախի վերաբերյալ վարչպետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որոշման:
Ոստիկանները բերման են ենթարկում Ազատության հրապարակ եկած մարդկանց:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ից սկսած՝ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Ոստիկանները հորդորում ենք զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց:

 

 

 

 

 

 

 

«Մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ, պարտված առաջնորդը պետք է հեռանա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 

«Սա այն Հայաստանը չէ, որտեղ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» 83 տոկոս ձայն են ստացել: Նիկոլ Թաշինյանի ղեկավարած Հայաստանն Արցախի հետ միասին 42 հազար քառակուսի կմ էր։ Այժմ չկա արդեն այդ Հայաստանը` նրա ստորագրած հայտարարության պատճառով։ Ուրեմն Փաշինյանն էլ չպիտի լինի այս Հայաստանի ղեկավարը։ Հայ ազգը չի կարող պարտվել, պարտվել է ղեկավարությունը, և այն` ի դեմս Նիկոլ Փաշինյանի պետք է հեռանա»,- ասել է Մարուքյանը:

 

 

 

 

 

 

 

 

Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, եթե ռազմական գործողությունները շարունակվեին, հավանականությունը մեծ էր, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր միչև 6-րդ պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ, հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

«Նաև տեղի կունենար ամբողջական կոլափս: Հենց այս գնահատականի հիման վրա է կայացվել այդ որոշումը: Պատահական չթվա, որ այս օրերին առաջին գծում զինվորները վիդեոուղերձներ են հղում, որտեղ իրենք պաշտպանում են կայացված որոշումը, դա նրանից է, որ նրանք տեղում տեսել են և հասկանցել են իրավիճակը, որքան էլ այն դառն է», – նշեց Փաշինյանը:

 

Շատ է խոսվում Շուշիի անկման, Շուշիի շուրջ դավադրությունների մասին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Շուշիի անկումից հետո 2 անգամ Շուշին վերադարձնելու փորձ է արվել. մեկը ամբողջությամբ ձախողվել է, մյուսի դեպքում մի ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի: Փաշինյանի բնորոշմամբ՝ ամբողջ հակասությունները կապվում էին դրա հետ:

«Դավադրությունների մասին խոսակցություններն արդեն քաղաքական մակարդակ են տեղափոխվում: Ինձ ասացին՝ Ծառուկյանը հայտարարել է, որ Շուշիի շուրջ դավադրություն է եղել, որ հոտեմբերի 28-ին, երբ Շուշին դեռ կանգուն էր, ՌԴ-ն պատրաստ է եղել խաղաղապահներ տեղեկայել ԼՂ-ում, բայց չեմ համաձայնել այդ ժամանակ, համաձայնել եմ այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել», – մանրամասնեց Փաշինյանը՝ դա անհեթեթություն որակելով:

ՀՀ վարչապետը հիշեցրեց՝ հոկտեմբերի 22-ին և 25-ին հարցազրուցներում բարձրաձայնել է, որ կողմ է ռուսական խաղաղապահների տեղակայմանը:

«Եթե դավադրության մասին ենք խոսում, եկեք նաև արձանագրենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, երբ բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու և անձամբ է գլխավորելու: Հետո տեսանք ռեպորտաժ, վերնագրեր, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք «նիվաներ», «վիլիսներ» և այլն: Բայց այդպես էլ չտեսանք կամավորական ջոկատ, առավել ևս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս, գուցե սա է պատճառը, որ Շուշին ընկավ: Գուցե բավարար ռեզերվների դեպքում հնարավոր կլիներ Շուշին պահել: Սխալված չեմ լինի ասել, որ առանցքային պատճառներից մեկը Ծառուկյանի կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին», – նշեց Փաշինյանը:

Նա նաև բարձրաձայնեց՝ գուցե, այդ ջոկատները ՀՀ-ում գործունեություն ծավալելու համար են ձևավորվել:

«Այդ փաստը պետք է ստուգվի և արժանանա քրեաիրավական գնահատականի, ինչը տեղի կունենա», – խոստացավ Փաշինյանը: