Ոստիկանությունը բացահայտել է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 19-ամյա բնակչի սպանությունը, ձերբակալել կասկածյալին: Ինչպես հաղորդեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նոյեմբերի 11-ին ժամը 16.35-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տանձուտ-Արևիկ գյուղերի ճանապարհի եզրին մարդ է ընկած: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Մրգաշատ գյուղի 19-ամյա բնակչի դին՝ գլխի հրազենային վնասվածքով: …

