Ուկրաինայի խորհրդարանի արդեն երրորդ պատգամավորը քննադատել է երկրի ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարությունը: AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պատգամավորական ընկերախմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկն անվանել է անխոհեմ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության մասին: «Համարում եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության գործողություններն ու հայտարարությունները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ բացարձակ անխոհեմ եւ չմտածված»,-հայտարարել է Դմիտրուկը instagram-ում: «Տասնամյակներ շարունակ կառուցվող դիվանագիտական հարաբերությունները կարող են քայքայվել …