Լատվիական Air Baltic ավիաընկերությունը 2021թ. մայիսին կվերագործարկի Ռիգայից Երևան չվերթները. այս մասին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ասել է Neatkarīgā-ի հետ զրույցում, պատասխանելով նաև հայ-լատվիական հարաբերությունների, հայկական սփյուռքի, կորոնավիրուսի և այլ թեմաների վերաբերյալ հարցերին: Դեսպան Մկրտչյանի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ: – Օգոստոսի 22-ին մենք նշում ենք Լատվիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակը: Լատվիան …

