Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին է  ներկայացրել նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին  է  ներկայացրել Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։

Իր խոսքում նախարարն ընդգծել է Սյունիքի մարզի ռազամավարական նշանակությունն ու աշխարհագրական դիրքի կարևորությունը և նշել․ «Այսօր, առավել քան երբևէ, շատ կարևոր է, որ մարզի ղեկավարումը ստանձնի զինվորական փորձառություն ունեցող անձնավորություն, որը մեր սահմանների ամրության գործում ունի իր անձնական մասնակցությունը և գիտակցում է ժամանակի հրամայականը։  Այս դժվարին պահին իր ուսերին նման պատասխանատվություն վերցնելով՝ պարոն Պողոսյանը մեծագույն ծառայություն է մատուցում մեր պետությանը»։

Նախարար Պապիկյանը նորանշանակ մարզպետին և մարզպետարանի աշխատակազմին մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Սյունիքի նախկին  մարզպետ Հունան Պողոսյանին՝ շուրջ երկու տարի մարզը ղեկավարելու համար, ինչպես նաև կարևորել է վերջին ամիսներին Սյունիքի համայնքների վճռորոշ դերակատարումը թիկունքի ամրությունն ապահովելու գործում։

Մելիքսեթ Պողոսյանն իր հերթին շնորհակալություն  է հայտնել վստահության համար՝  նշելով, որ Մեղրուց մինչև Գորայք անչափ կարևոր է Սյունիքի պաշտպանությունը ու ինքն անելու է ամեն հնարավորը այն ապահովելու համար։

Հունան Պողոսյանը շնորհավորել է Սյունիքի մարզպետին և շնորհակալություն հայտնել նախարար Պապիկյանին ու ներկաներին՝ համատեղ աշխատանքի համար։