ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ: ՏԿԵՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ շահառու հերթական համայնքներն են Սյունիքի մարզի Սիսիան, Վայոց Ձորի մարզի Արենի, Լոռու մարզի Ախթալա …