Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք, տեղեկանում ենք stopcov.ge կայքից: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1․487 դեպք։ Ապաքինվել է 19 պացիենտ, այսպիսով՝ ապաքինվածների ընդհանուր թիվը 1․240 է: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ: Կարանտինի ռեժիմում 5․524 մարդ կա, ստացիոնար հսկողության տակ՝ 221-ը:

