ԱԳՆ-ն հրապարակել է տեղեկանք` ՀՀ-Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է տեղեկանք` Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ, որում նշվում է՝

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու իր անդամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների զարգացումն ու խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է։ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության համար կարևոր գործընկեր է ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների կյանքի կոչման ուղղությամբ ցուցաբերված նշանակալի աջակցությամբ, հատկապես դատական և ոստիկանական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, էներգետիկ, բնապահպանական և մի շարք այլ ոլորտներում։

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր

Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության իրավական հիմքը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (ՀԸԳՀ), որը ստորագրվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագրի դրույթների մոտ 80%-ն ուժի մեջ է մտել 2018 թ. հունիսից. համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ 27 երկրների կողմից վավերացման ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո: ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցրել և այդ մասին Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանն է տեղեկացրել ԵՄ անդամ 25 երկիր։

Գործընկերության խորհուրդը հանդիսանում է ՀԳԸՀ-ով նախատեսված ՀՀ-ԵՄ բարձրագույն կանոնադրային մարմինը, որի նիստերը տեղի են ունենում տարեկան մեկ անգամ՝ Բրյուսելում: Նիստերին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է Արտաքին գործերի նախարարը, ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը:

Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2018 թ. հունիսի 21-ին, երկրորդը՝ 2019 թ. հունիսի 13-ին:

Արևելյան գործընկերություն

ԵՄ հետ համագործակցության կարևոր հարթակ է Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափը: ԱլԳ օրակարգի մշակման հարցում Հայաստանի համար կարևոր են ԵՄ կողմից տարածաշրջանային կապակցվածության ներառական ծրագրերի նախաձեռնումը, ԱլԳ ամբողջականության պահպանումը, տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ ԵՄ կողմից տարբերակված մոտեցման ցուցաբերումը:

ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները

ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցը հանդիսանում է ՀՀ-ԵՄ օրակարգի կարևորագույն կետերից, որի շուրջ ՀՀ ԱԳՆ կողմից տարվում են նպատակաուղղված աշխատանքներ թե՛ ԵՄ համապատասխան կառույցների և թե՛ հատկապես ԵՄ անդամ երկրների հետ:

Խորհրդարանական գործընկերություն

Հայաստանի և ԵՄ միջև ակտիվ կերպով զարգանում է խորհրդարանական համագործակցությունը, որի հիմնական երկկողմ ձևաչափը Խորհրդարանական գործընկերության կոմիտեն է: Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև խորհրդարանական համագործակցության հարթակն է Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովը:

ԵՄ աջակցություն նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի և դրա հետևանքների հաղթահարման նպատակով ԵՄ կողմից Հայաստանի համար նախատեսվել է ավելի քան 92մլն եվրոյի չափով աջակցության փաթեթ, ինչը ենթադրում է և՛ նոր ֆինանսական միջոցներ, և՛ արդեն իսկ առկա միջոցների վերաուղղորդում։

ԵՄ հումանիտար աջակցությունը

Նոյեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց, որ հատկացնում է լրացուցիչ 3 մլն եվրոյի չափով մարդասիրական օգնություն՝ «ԼՂ-ում և դրա շուրջ հակամարտության» հետևանքով ամենից շատ տուժած քաղաքացիական անձանց համար։ Մինչ այդ՝ հոկտեմբերի 30-ին, ԵՄ հայտարարել էր լրացուցիչ 400,000 եվրոյի չափով մարդասիրական աջակցություն տրամադրելու որոշման մասին՝ «ԼՂ-ում և դրա շուրջ հակամարտության» հետևանքով տուժած քաղաքացիական անձանց ամենահրատապ կարիքները հոգալու համար։ Այս աջակցությունը լրացնում էր «շփման գծի երկու կողմերում» հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության համար հոկտեմբերի սկզբին ԵՄ կողմից հայտարարված 500,000 եվրոյի չափով նախնական հրատապ մարդասիրական աջակցությանը»։