«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հրատապ ահազանգ նամակով դիմել է ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ աշխատող ավելի քան 150 միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելու Ադրբեջանին և Թուրքիային ՝ Արցախի բնակչության դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նամակը ստորագրել են ավելի քան 26 երկրների ավելի քան 50 կազմակերպություններ և անհատներ: «Այս նամակը հրատապ ահազանգ է բոլոր …

