ՌԴ-ից ԼՂ է հասել մարդասիրական օգնությամբ 54 վագոնից առաջին 3 վագոնը․ ՌԴ ԱԻՆ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ է հասել մարդասիրական օգնությամբ 54 վագոնից առաջին 3 վագոնը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին  հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից։

«Երկաթգծով տարածաշրջան է ժամանել առաջին 3 վագոն բեռը, որի ընդհանուր քաշը կազմել է 80 տոննա։ Դրանք առաջին անհրաժեշտության իրեր են։ ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները բեռնաթափում են ու նշանակման վայրեր են առաքում մարդասիրական օգնությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ղարաբաղ ուղարկված մյուս վագոններում շինանյութ է, էլեկտրակայաններ, հակահրդեհային բաքեր, ինչպես նաև կենցաղային իրեր:

Նախօրեին գերատեսչությունից հայտնել էին, որ Ռուսաստանի 8 քաղաքներից  Լեռնային Ղարաբաղ է  ուղարկվել մարդասիրական օգնությամբ 54 վագոն, որի ընդհանուր քաշը կազմել է 1200 տոննա։

Տաթև Ֆռանգյան