Նախարարները ընդհանուր հայտարարի չեկան. Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նշանակումը հետաձգվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում հետաձգեց Տնտեսագիտական համալսարանի բուհի ռեկտորի ընտրությունների հաստատման հարցի քննարկումը։ Ըստ նախագծի՝ պետք է ռեկտորի պաշտոնում հաստատվեր Դիանա Գալոյանի թեկնածությունը։

«Հետաքրքիր զուգադիպությամբ այսօր դեկտեմբերի 17- ն է, և ճշգրիտ 5 ամիս առաջ՝ հուլիսի 17-ին եղել են ընտրություններ նախապես հայտարարված մրցույթին դիմած թեկնածուների միջև։ Ռեկտորի պաշտոնի համար եղել են մրցակցային ընտրություններ, մասնակցել է երկու թեկնածու, ընտրվել է Դիանա Գալոյանը։ Ամբողջ գործընթացը առկա փաստաթղթերով համապատասխանում է սահմանված կարգին։ Առաջարկում եմ հաստատել ընտրության արդյունքը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը միջամտեց՝ նշելով, որ ընտրությունների անցկացման նիստի հետ կապված եղել է դատական հայց։ «Այս հարցի շուրջ ուսումնասիրության անհրաժեշտություն կա»,- նշեց Առաքելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: