«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամներ Հայկ Ցիրունյանը և Մեսրոպ Պապիկյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու: Այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժակետ դադարած ավագանու անդամներ Արսեն Կարապետյանի, Հայկ Ցիրունյանի և Մեսրոպ Պապիկյանի մանդատները տրվել են …

