ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը, կանխարգելել ճանապարհային երթևեկության հնարավոր խախտումները վարելու իրավունք չունեցող անձանց կողմից, ինչպես նաև …

