Աջակցեք մեզ
Լուրեր
Մեկնարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի ասուլիսը: Թեմա՝ Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցիալական աջակցության ծրագիրը:
Ցանկացած քաղաքացու անվտանգության և կյանքի երաշխիքը մեզ համար գերխնդիր է, բայց պետք է նաև հասկանանք, որ հետպատերզամյան շրջանում կարող են խնդիրներ առաջանալ, պետք է զգոնությունը պահպանել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախցիները դեռևս անհանգիստ պայմաններում են ապրում: «Հայաստանի և Արցախի իշխանության քայլերը պետք է միտված …
Սյունիքում անվտանգության հետ կապված անհանգստություն կա, և դա բնական է: Երկար ժամանակ խաղաղ ու անվտանգ Սյունիքն այսօր անվտանգության խնդիր ունի՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա նաև հավելեց, որ մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձ կարգավիճակում և մի շարք վտանգներ են առաջացել: «Այն …
Առողջապահաության նախարարությունից Factor.am-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3248 զինծառայողի մարմին։ Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1874 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից 1218 ԴՆԹ նմուշ: Դեկտեմբերի 20-ի դրությամբ մարմինների 718 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել …
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի երեկ ու այսօր դիտարկումը արձանագրել է մի շարք հրապարակումներ այն մասին, որ թե՛ առանձին պետական մարմինների պաշտոնատար անձինք, թե՛ ընդդիմության առանձին աջակիցներ փորձեր են անում մարդկանց հարկադրել այսօր հայտարարված ակցիաներին, դասադուլին ու գործադուլներին մասնակցելուն կամ չմասնակցելուն: «Պարզաբանում ենք, որ մարդու իրավունքներին ու ազատություններին ազատ …
«Տանը նստած բոլորը դեմ են Նիկոլին, ամոթ է նրան, ով դեմ չէ»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա նաև նշեց, որ դրական է գնահատում համաժողովրդական շարժման ընթացքը և կարծում է, որ կավելանա այն մարդկանց թիվը, ովքեր կմիանան շարժմանը: Մանրամասները՝ տեսանյութում:
Յուրաքանչյուր պաշտոնյա չպետք է խոսի այն բանի մասին, ինչի իրավասությունը չունի: Պետք է հասկանանք, որ դելիմիտացիան և դեմարկացիան երկար գործընթաց է: Ես իրավասու չեմ այդ գործընթացի մասին մեկնաբանություն տալ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել վարչապետ Ն. Փաշինյանի խոսքերը սահմանազատման մասին: «Կոռեկտ չեմ համարում մեկնաբանել վարչապետի …
Արցախի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է Արցախի Հանրապետության Նախագահի 2020թ. հոկտեմբերի 14-ի հրամանագրի դրույթների համաձայն Արցախի Հանրապետության տարածքից թույլատրվում է զորակոչային տարիքը՝ 18 տարին չլրացած տղաների և 55 տարին լրացած տղամարդկանց ելքը, ուստի անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կարող են դիմել իգական սեռի …
Առողջապահության նախարարությունը բուժաշխատողներից ահազանգեր է ստացել, որ որոշ բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը և լծակները, աշխատակազմին ու բժշկական անձնակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին և միանալ երկրի վարչապետի հրաժարականին ուղղված պահանջին: Հարգելով յուրաքանչյուրի քաղաքական հայացքները և դիրքորոշումը, որպես ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող կառույց, կոչ ենք անում պատշաճ կատարել մասնագիտական պարտականությունները, որոնք միտված են …
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը ստացել է COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Բայդենը կնոջ՝ Ջիլի հետ պատվաստվել է Դելավեր նահանգում։ Նրանց պատվաստումը հեռարձակել են ամերիկյան մի շարք հեռուստաընկերություններ։ Նշվում է, որ Բայդենն ու կինը պատվաստվել են Pfizer ընկերության արտադրած պատվաստանյութով։ Կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել են նաև ԱՄՆ …