Արցախում ՏԻՄ ընտրությունները հետաձգվեցին, պատճառը՝ բնակավայրերը դեռ Ադրբեջանն է վերահսկում․ Լուրեր

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Արցախում մինչև 2022 թ. մարտի 1-ը ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի։ Այդ մասին հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Պատճառն այն է, որ համայնքների մի մասը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ են, իսկ դրանց բնակչությունը ստիպված բնակություն է հաստատել Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում, արտահերթ ընտրություններ անցկացնելը տեխնիկապես անհնար է:

—

Արցախում կայուն խաղաղության համար կպահանջվի ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանի նամակում, որը նա ուղղել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներին։

—

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Զոհուրիին։ Երկու կողմն էլ հաստատել է գերիների վերադարձը արագ ավարտելու կարևորությունը։ Պաշտոնյաները քննարկել են նաև Սյունիքում համատեղ հայ-իրանական տնտեսական գործունեության ծավալման վերաբերյալ մի շարք հարցեր

—

ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանը կտրականապես հերքել է լուրերը, թե ինքը լքելու է կուսակցությունը։ Լրագրողների հարցերին պատասխանելիս նա ասել է, որ ինքը կուսակցության փոխնախագահն է, քաղաքականություն մշակողներից մեկը, ինքը չի կարող լքել կուսակցությունը։