Միքայել Մելքումյանը՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Ամեն քաղաքական գործիչ ինքն է որոշում իր մոտեցումը և իր որոշումն է կայացնում… Բայց պետք է հաշվի նստես նաև կուսակցական գծի հետ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի՝ ԲՀԿ կուսակցությունը լքելու հանգամանքին: Նա նաև հավելեց, որ Պետրոսյանը համընդհանուր հարգանք է վայելել թե՛ կուսակցության անդամների, թե՛ ղեկավարի կողմից:

Անդրադառնալով դիտարկմանը, որ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ հաջորդը Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանն են պատրաստվում լքել ԲՀԿ խմբակցությունը, Մելքումյանը նշեց. «Դուք հարցը տալուց առաջ պետք է մոնիթորինգ անեք, նայեք, թե Միքայել Մելքումյանը վերջին 2-3 ամսում ինչո՞վ է զբաղվել կուսակցության մեջ, ճեպազրույցներ է տվել, օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել, ծրագրային քաղաքական գծով ես ԲՀԿ-ի փոխնախագահն եմ, մարզային այցելությունների եմ գնում: Ո՞նց եմ ես ԲՀԿ-ից դուրս գալիս, եթե բոլոր գործընթացների կիզակետում եմ, և երկրորդ՝ ես՝ ինքս ինձնից կարո՞ղ եմ հեռանալ: Եթե ես կուսակցությունում ոչ միայն քաղաքականություն իրականացնող եմ, այլև մշակող եմ, ես եմ մշակում նաև, ես ինքս ինձնից կարո՞ղ եմ հեռանալ: Իհարկե ոչ»:

«Սա նշանակում է, որ ինչ-որ կենտրոններ կան, որոնք շատ խիստ անհանգստացած են Միքայել Մելքումյանի հետևողական քաղաքական վարքագծով»,- նշեց Մելքումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: