Զախարովան՝ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի և եռակողմ հայտարարության իրագործման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում կայուն մթնոլորտը պահպանվել է, կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի արձանագրվել, ռուսական խաղաղապահ ուժերի զինվորականները իրավիճակի վերահսկողություն են իրականացնում 27 դիրքերում, շարունակում են տարածքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից և ապահովում են Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի անվտանգությունը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացումը քննարկվել է փետրվարի 17-ին Ռուսաստանի նախագահի՝ Հայաստանի վարչապետի և ՌԴ ԱԳ նախարարի ու Ադրբեջանի ԱԳ նախարարի հեռախոսազրույցներում, նաև Մոսկվայում՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպմանը»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաև, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում շարունակվում է աշխատանքը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ։ Փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի է ունեցել խմբի երկրորդ հանդիպումը։