Դեկտեմբերի 26-ին լրացավ անվանի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն (Վաղարշակ) Չալդրանյանի ծննդյան 65-ամյակը: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը վառ անհատականությամբ օժտված արվեստագետ է, ում աշխատանքներում մշտապես առկա է կյանքի, երևույթների, հոգևորի գեղարվեստական յուրօրինակ ընկալումների բազմաշերտությունը: Նա իր բացառիկ տաղանդով և նվիրվածությամբ ստեղծում է ինքնատիպ ժառանգություն՝ հարստացնելով հայկական կինոյի և թատրոնի անդաստանը: ՀՀ …

