Տոնական օրերն այս տարի Գյումրիում անցան առանց շքեղությունների։ Նախորդ տարի Գյումրին ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից էր, երբ առաջին անգամ իրենց ամանորյա հանգիստը քաղաքում անցկացրին բազմաթիվ հայաստանցիներ ու օտարերկրացիներ․ հյուրանոցներում ու հյուրատներում ազատ տեղեր չկային, մարդիկ ամիսներ առաջ էին ամրագրել իրենց համարները, տոնական օրերին աշխատում էին մշակութային կառույցները՝ թատրոններն ու թանգարանները, որոնք հյուրընկալել էին մեծ թվով այցելուների։ …

