Իրաքում ԱՄՆ ռազմաբազան հրիթառակոծության է ենթարկվել

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Իրաքում չորեքշաբթի օրը հրթիռակոծության է ենթարկվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից օգտոգործվող Այն-էլ-Ասադ ռազմաբազան։ Տեղեկացվում է, որ զոհեր չկան, գրում է abc NEWS-ը՝ հղում կատարելով Իրաքի ու ԱՄՆ ուժային ծառայություններին։ Տեղեկացվում է, որ ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել գրոհի պատասխանատվությունը։

Հաղորդվում է, որ Անբար նահանգի շրջանում տեղակայված ռազմաբազայից ոչ հեռու առնվազն 10 հրթիռ է ընկել։ Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ հրթիռակոծությունն իրականացվել է Խիտ և Էլ-Բաղդադիա քաղաքների միջև։ Իրաքի ուժայիններն արդեն հայտնաբերել են հարձակման համար օգտագործված համակարգերը։

Այն-էլ-Ասադը գտնվում է Բաղդադից 110 կմ հեռավորության վրա ու հանդիսանում է ամենախոշոր ռազմաբազաներից մեկը, որտեղ տեղակայված են Իրաքում ԱՄՆ զինծառայողները։ Ավելի վաղ այս ռազմաբազան բազմիցս դարձել է նման գրոհների թիրախ, որոնցում Վաշինգտոնը մեղադրում է երկրում գործող իրանամետ խմբավորումներին։

 

Տաթև Ֆռանգյան