Հադրութի Վարդաշատ գյուղում՝ 1 քաղաքացիական անձի, իսկ Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Ջաբրայիլի և Հադրութի ուղղություններում հայտնաբերվել են 10 զինծառայողի աճյուն: Այս մասին «Factor TV»-ին փոխանցեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Նրա խոսքով՜ քաղաքացիական զոհված անձը տարեց մարդ է, ում մարմինը գտել են տանը: Զոհվածի ինքնությունը հայտնի …

