Պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» հունվարի 15-ից մարզային այցեր է իրականացնում, հանդիպում քաղաքացիների հետ, որոնց չեն մասնակցում շարժման մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առանցքային ներկայացուցիչները: ԲՀԿ-ականների բացակայությունը հատկապես աչքի է ընկնում Գագիկ Ծառուկյանի կողմից «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին ուղղված քննադատության ֆոնին, երբ վերջինը Գյումրիում իր ճանապարհը փակած …

