17-ը բացահայտում է իր պլանը՝ Փաշինյանին չեզոքացնել քրգործով, կեղծիքով վերցնել իշխանությունը և տալ Քոչարյանին կամ Սերժին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ

-Տիկի՛ն Հակոբյան, Ձեզ համար արդեն ակնհա՞յտ է, որ Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծվում է, և ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմամբ դժգոհությունը վերջնականապես կմարի:

-Ըստ էության, կարելի է հանգուցալուծված համարել: Փետրվարի 25-ից սկսած բավականին խնդրահարույց իրավիճակում էինք հայտնվել՝ ԳՇ պետի և մի շարք այլ գեներալների հայտնի հայտարարության հետ կապված, և հստակ էր, որ այդ ընթացակարգերով փորձում էին միջամտել քաղաքական գործընթացներին, քաղաքական հարցերի հետ կապված իրենց ասելիքն ասել, ինչը Սահմանադրությամբ թույլատրված չէ և հակասում է Սահմանադրության 14-րդ հոդվածին: Պրոցեսներին բոլորս հետևել ենք, կարելի է ասել, որ, այո՛, Գլխավոր շտաբի նոր պետի նշանակմամբ, ըստ երևույթին, այս փուլը կարելի է ավարտված համարել, չնայած չենք կարող ասել, թե ուրիշ որ մարմինն ինչ անակնկալ կարող է մատուցել:

-Ինչո՞ւ է այս պարագայում նախագահի ինստիտուտը որոշակի դիմադրություն ցուցաբերում… Մինչ այդ ևս երկու շտաբի պետ էր ազատվել, և այսպիսի իրադարձություններ չէինք տեսել, խնդիրը քաղաքակա՞ն ենթատեքստ ունի, եթե այդպես է, ապա ինչո՞ւ առաջ եկան իրավական հարցերը՝ ՍԴ դիմել-չդիմելու հարցը և այլն:

-Այո՛, միանշանակ է, որ ԳՇ պետերի ազատման և նոր պետերի նշանակման նախադեպեր եղել էին, և նման խնդիրներ չէին բարձրացվել, այս պրոցեսը, անորոշությունը խթանվեց փետրվարի 25-ին ԳՇ հայտարարության հետևանքով: Ինչ վերաբերում է նախագահին, իսկապես անհասկանալի է, թե ինչու նա իր լիազորություններից չէր օգտվում։ Տևական ժամանակ է, մենք լսում ենք, որ նա ավելի ընդլայնված լիազորություններ է ուզում, մինչդեռ իսկապես պետք է ստորագրեր խնդրո առարկա հրամանագիրը կամ այն ուղարկեր ՍԴ։ Տեսանք, որ ո՛չ այն արեց, ո՛չ այն, ըստ էության՝ անգործություն դրսևորեց և հնարավորություն ստեղծեց, որ հրամանագիրը ուժի մեջ մտնի իրավունքի ուժով: Դա պատասխանատվություն չստանձնելու, պատասխանատվությունից խուսափելու մոտեցում էր:

-Իսկ ինչո՞վ կարելի է բացատրել 17 ուժերի բավականին սուր քննադատությունը նախագահի գործողություններ չանելու վերաբերյալ:

-Որովհետև նախագահի վարքագիծն այնքան էլ որոշակի չէր, ի սկզբանե հայտարարել էր, որ Սահմանադրության հետ կապված խնդիրներ է առաջացնում հրամանագիրը, և այնուհետև խուսափեց ՍԴ դիմելուց: Ըստ էության, այդպիսի աժիոտաժ կարող էր առաջանալ, որովհետև 17 կուսակցությունները, որոնք ակնհայտորեն և բացահայտ խրախուսում էին ռազմական հեղաշրջումը Հայաստանում և հուսով էին, որ ամեն կերպ նախագահն էլ կմիանա իրենց գործողություններին և կոչերին, բնականաբար՝ վերջում, երբ նախագահն այլ մարտավարություն որդեգրեց, դրանից նրանք հիասթափվեցին, և նրանց ագրեսիան վառ արտահայտվեց:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան