Ինչ է մնացել Արցախի՝ թշնամուն հանձնած տարածքներում, որ կառուցվել է «Հայաստան» հիմնադրամի գումարներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության սկզբնական շրջանից՝ 1992 թվականից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, Արցախի հանրապետության տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում 183 մլն 568 հազար դոլարի կամ 81 միլիարդ 297 մլն դրամի ծրագրեր է իրականացրել: Կառուցվել են ճանապարհներ, բժշկական կենտրոններ, ջրամատակարարման ցանցեր, դպրոցներ, կրթական և մշակութային այլ հաստատություններ, համայնքային կենտրոններ և այլն:

Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով թշնամուն են անցել Արցախի վերահսկողության տակ գտնվող յոթ շրջանները, Հադրութը և Շուշին: Այս բնակավայրերում հիմնադրամն իրականացրել է 40 միլիոն 373 հազար դոլարի ծրագրեր, որը համարժեք է 17 միլիարդ 600 հազար դրամի: Տեղեկությունը Factor TV-ին փոխանցեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Ներկայացնենք հիմնադրամի կողմից կառուցված և թշնամուն անցած ծրագրերից մի քանիսը:

Այսպես՝ թշնամու վերահսկողության տակ են անցել Հադրութի մարզային հոսպիտալը, որի վերանորոգումն արժեցել է 280 մլն դրամ, Հադրութի շրջանային հիվանդանոցի շտապ օգնության մեքենաները՝ 43 մլն դրամ արժեքով: Ընդհանուր առմամբ, միայն առողջապահության ոլորտում թշնամուն է անցել 565 մլն դրամի իրականացված աշխատանքի արդյունք։

6 միլիարդ 66 մլն դրամի ենթակառուցվածքներ, որոնք ներառում են Կարմիր Շուկա- Հադրութ 11 կմ երկարությամբ և Ծակուռի-Հադրութ 1.4 կմ երկարությամբ ավտոճանապարհները, Թալիշ գյուղի ճանապարհները, Մարտակերտ-Մատաղիս մայրուղին և շրջանային ու համայնքային նշանակության այլ փողոցներ, նույնպեսշ անցել են հակառակորդին:

Հակառակորդին են անցել նաև Քարին տակի գյուղական դպրոցի մարզասրահը, որի վերանորոգումն արժեցել էր 41․4 մլն դրամ:

Ջրամատակարարման ոլորտում իրականացվել է 11․5 միլիարդ դրամի ծրագիր, որից 4 միլիարդ 335 միլիոն դրամի աշխատանքի արդյունքները մնացել են ադրբեջանցիներին անցած տարածքներում: Դրանք են՝ Թալիշ գյուղում 17 տան 4-5 խմ խմելու ջրի ցանցը, Բերձորի, Հադրութի, Շուշիի և շուրջ երեք տասնյակ բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը:

75 մլն դրամի տեղադրված արևային վահանակներից ոչ մեկը չի մնացել հայկական վերահսկողության տարածքում: Արևային կայանները, ի դեպ, տեղադրվել էին վերջին երկու տարիների ընթացքում՝ Շուշիում և Քարին տակ գյուղում:

Ունեցել ենք նաև կրթական հաստատությունների կորուստ՝ հինգ տասնյակից ավելի կառուցված կամ հիմնանորոգված և կահավորված դպրոցներ, ինչի համար, ընդհանուր առմամբ, 3 միլիարդ 600 մլն դրամ է ծախսվել:

Թշնամուն է անցել նաև Շուշիում Եզնիկ Մոզյանի անվան նոր արհեստագործական դպրոցը, վերակառուցված կրթության և մշակույթի կենտրոնը, վերանորոգված և կահավորված Շուշիի հանրային գրադարանը: Այս ծրագրերի համար «Հայաստան» համահայկական հիմնադրամից 1․5 մլրդ դրամ է ծախսվել։

Հակառակորդին է անցել նաև 13 համայնքային կենտրոն, որի ընդհանուր ծախսը 1 միլիարդ 200 մլն դրամ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան