Վանեցյանն ասում է՝ 3 օրում կբերի գերիներին, ուրեմն՝ կա՛մ Ալիևի հետ է մոտ, կամ Պուտինի ռեժիմի․ բա լուծե՛ք խնդիրը․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

-Պարո՛ն Սաքունց, արդեն չորս ամիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ են կազմակերպում 17 ուժերը։ Նախագահը մարտի 13-ին հանդիպման է հրավիրել վարչապետին, ԱԺ խմբակցություններին և 17 ուժերին։ Բաղրամյանը փակած ուժերը պատրաստ են հանդիպել, եթե օրակարգում Փաշինյանի հեռացման հարցն է։ Հակառակ դեպքում չեն ուզում Փաշինյանի հետ հայտնվել նույն սենյակում՝ տեսարանի համար։ Ձեզ հասկանալի՞ է այս ձևաչափի նպատակը, ինչո՞վ են նրանք տարբերվում Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, նրանք այլընտրա՞նք են այս կառավարությանը։

-Ես այդ ուժերին չեմ վերաբերվել այլ կերպ, քան այն, որ նրանք պետությունը զավթած մաֆիոզ խմբավորում են։ Ավելի շուտ իրենք հայրենիքի փրկությամբ չեն մտահոգված, ավելի քան քսան տարի իրենք իշխանություն են եղել՝ կոալիցիոն ձևաչափով, իշխանության մեջ լինելով, կարճատև շրջան ընդդիմադիր լինելով, և որ սա իրենց ունեցվածքը փրկելու շարժում է, որ հենց կոռուպցիոն մեխանիզմներով են դա ստեղծել։

-Բայց ի՞նչ վտանգ է սպառնում նրանց ունեցվածքին։

-Եթե սկսի գործել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, ինչ եք կարծում՝ ի՞նչ փաստարկներ են ներկայացնելու, թե ինչ աղբյուրներից են դա ստացել կամ արդյո՞ք օրինական են այդ գույքի ձեռքբերման աղբյուրները։ Պարզ չի՞, որ դա մեր բոլորի աչքի առաջ է եղել և իրավական հիմնավորումներ չեն ունենալու։ Եթե իրականացվի արդարադատությունը՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների թեմաներով, ապա պարզ չի՞, որ այդ ճշմարտությունը բացահայտվելու է։ Փաստ է, որ այս իշխանությունը բացառիկ ապաշնորհ եղավ համակարգային փոփոխություններ կատարելու առումով, նկատի ունեմ՝ «փրկիչների» ստեղծած կառավարման համակարգն արմատական փոփոխության ենթարկելու, և առկա խնդիրները լուծելու համար պատրաստ դատական և կառավարման համակարգ ստեղծել՝ ոստիկանություն, իրավապահներ, զինված ուժեր։

-Գերիներին չվերադարձնելը Հայաստան այսօր մարդկանց հուզող կարևոր խնդիրներից է։ Ինչո՞ւ դա տեղի չի ունենում։

-Գերիների և անհետ կորածների վերադարձը թիվ մեկ խնդիրն է։ Գիտեք, երեք կողմ կա համաձայնագրի, որ պարտադրվել է Հայաստանին և որն ստորագրվել է այսօրվա իշխանության ոչ սկզբունքային և ոչ խելամիտ քաղաքականության հետևանքով։ Այդ եռակողմ հայտարարության թիվ մեկ պատասխանատուն ՌԴ-ն է, և եթե ՌԴ-ն կարողացել է հասնել նրան, որ Իլհամ Ալիևը համոզվել է ստորագրելու եռակողմ համաձայնագիրը, նշանակում է՝ ինքն ունի լծակներ։

-Այդ լծակները չե՞ն օգտագործվում գերիներին վերադարձնելու նպատակով։

-Եթե Վանեցյանն ասում է՝ ինքը երեք օրում կվերադարձնի գերիներին, ես մտածում եմ՝ ինքը կա՛մ Իլհամ Ալիևի հետ է շատ մոտ, կա՛մ պուտինյան ռեժիմի։ Ես ավելի շատ հակված եմ Կադիրովի կամ Պուտինի ռեժիմի տարբերակին։ Անձնական կապերը բացարձակապես կապ չունեն իշխանություն ունենալ-չունենալու հետ։ Խոսքը չի գնում ինստիտուցիոնալ լիազորությունների մասին, խոսքը գնում է անձնական կապերի մասին։ Հիմա՝ լուծեիք հարցը, դուրս է գալիս՝ ՀՀ-ի իշխանությունն այնքան թույլ վիճակում է, որ չի կարող լուծել դիվանագիտական ճանապարհով։ Անցել է չորս ամիս, և հռետորաբանությունը ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ չի փոխվել։ Իշխանությունն այստեղ խնդիր ունի։

Նախկինները դա շահարկում են իրենց նպատակների՝ իշխանություն զավթելու համար, որի ապացույցն այդ արտահայտությունն է, որ եթե իրենք լինեն իշխանություն, երեք օրում կազատեն գերիներին։ Ուզում են ասել՝ իրենք էլ են այդ տրամաբանության մեջ, որ գերիների հարցն օգտագործեն քաղաքական նպատակահարմարության համար։ Սա ամենավերջին անբարոյականությունն է։ Բայց մյուս կողմից՝ իշխանությունը, որ գտնվում է այնքան թույլ և կախյալ վիճակում, որ չի կարողանում իր քաղաքացիների կյանքի, վերադարձի, անվտանգության խնդիրները լուծել, դա էլ մյուս ծայրահեղ անբարոյականության վիճակն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան