ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի, որում կքննարկվի Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցը. այս մասին ասված է խորհրդարանի պաշտոնական կայքում: Ռազմական դրությունը վերացնելու նախագիծ է ներկայացրել խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Ազգային ժողովի արտահերթ նիստը տեղի կունենան նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին:

