Այս տարի ընդունելությունը կլինի երկու փուլով. նախարարը մանրամասներ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ
11.09.2026 | 10:50
Բաքուն դիվանագետների այց է կազմակերպել Արցախ․ մասնակիցների թվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն
11.09.2026 | 10:38
Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
11.09.2026 | 10:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 10:18
ՊԵԿ-ն ու Ուզբեկստանի մաքսային ծառայությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
11.09.2026 | 10:07
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
11.09.2026 | 09:53
Շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է
11.09.2026 | 09:42
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է․ Ավանեսյան
10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
Բոլորը

Այս տարի բուհերում ընդունելությունը կիրականացվի երկու փուլով՝ կառավարության նիստին տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհն ու կոնկրետ մասնագիտությունը, և կանցկացվի մրցույթ: Այսինքն՝ մեկ բուհ, մեկ մասնագիտություն՝ վճարովի, անվճար: Ի դեպ, բոլոր հայտարարագրումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Մրցույթից հետո կհայտարարվեն արդյունքներն ու թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների և բուհերի:

Երկրորդ փուլում այն դիմորդները, ովքեր չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որը դիմորդն արդեն ունի հանձնած: Եվ կանցկացվի երկրորդ փուլով մրցույթը գումարային ավելի բարձր բալ ստացած ուսանողների միջև»,- նշեց նախարարը:

Դումանյանը հավելեց, որ այս տարի ընդունելությունը կանցկացվի՝ հանձնելով երկուսից ոչ ավելի մրցութային քննություն, ի տարբերություն նախորդ տարվա, որի ընթացքում կորոնավիրուսային համավարակի պատճառով միայն մեկ քննություն հանձնեցին դիմորդները:

Մանրամասները՝ տեսանյութում: