Եվրախորհրդարանի հատուկ հանձնակատար Կրիստիան Դանիելսոնի (նա հանդես է գալիս որպես միջնորդ Վրաստանի իշխանություն-ընդդիմություն բանակցություններում) հետ հանդիպումից հետո Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները համատեղ հայտարարություն են արել, գրում է aliq.ge-ն։ Նշվում է, որ կոմպրոմիսից հրաժարվելուց հետո Վրաստանի առաջնորդները չպետք է ակնկալեն Եվրամիության հետ նախկին հարաբերությունները: Եվրամիությունը ծրագրում է դադարեցնել Վրաստանին ֆինանսական աջակցությունը: «Խորապես հիասթափված ենք Վրաստանի քաղաքական առաջնորդներից, …

