Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանն ինչ են պայմանավորվել 2016-ին Մոսկվայում. Քոչարյանը պնդում է՝ բացահայտված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

2016 թվականի պատերազմի 5-րդ տարում Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը սկանդալային բացահայտումներ է անում հանձնաժողովի կազմած զեկույցից: Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը, որը քառօրյայի ժամանակ զբաղեցրել է ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնը, ապրիլյան պատերազմի հիմնական մեղավորներից է:

Թե Արտակ Դավթյանը պետության համար ճակատագրական ինչ թերացումներ է թույլ տվել՝ Գևորգ Գորգիսյանը չի բացահայտում։ Ասում է՝ իշխանափոխությունից հետո կհարուցվեն քրեական գործեր, որոնք կտան բոլոր հարցերի պատասխանները:

Քառօրյա պատերազմում Արտակ Դավթյանի թերացումների մասին իշխանությունից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոսել էր դեռ 2020 թվականի նոյեմբերի 16-ին, երբ Դավթյանը լքել էր Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնը: Այսօր Factor TV-ի հետ զրույցում խոսելով այդ մասին՝ Քոչարյանն ավելի մեղմ ձևակերպումներ օգտագործեց: Օրինակ՝ Արտակ Դավթյանը պետք է ուսումնասիրի քննիչ հանձնաժողովի բացահայտումները և հետևություններ անի: Անդրանիկ Քոչարյանն այսօր արդեն մեղավորների այլ անուններ տվեց և շեշտեց, որ բացահայտել են, թե Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովն ինչ խոստում են տվել 2016-ի քառօրյա պատերազմը դադարեցնելու դիմաց:

Ինքը՝ Արտակ Դավթյանը, իրեն վերագրվող մեղադրանքերը չի մեկնաբանում։ Այսօր Factor TV-ի հարցերին ի պատասխան նա ասաց, որ տեղեկություններ չունի, թե հանձնաժողովի անդամներն իրեն ինչի համար են մեղադրում:

Քառօրյա պատերազմի ժամանակ Արտակ Դավթյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված ենթադրյալ թերություններն ու մեղավորությունները հանրությանը պարզ կդառնան, թե՞ ոչ, արդեն կասկածի տակ է, քանի որ քննիչ հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը չի հրապարակվելու: Հանձնաժողովը նախագահած Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ զեկույցը հրապարակելու հետ կապված խնդիրներ կան, փոխարենը ինքը ելույթով հանդես կգա:

Անդրանիկ Քոչարյանը շեշտում է՝ զեկույցը նաև հատուկ ծառայություններին  է հետաքրքրելու: Նա չի բացառում, որ բարձրաստիճան զինվորականները պատասխանատվության կկանչվեն: Քոչարյանը նաև շեշտեց, որ հանձնաժողովը բացահայտել է՝ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ թերացումներ են եղել նաև ինստիտուտների աշխատանքներում: Նա խոսեց Գլխավոր շտաբի թերացումներից, որն այդ ժամանակ ղեկավարում էր Յուրի Խաչատուրովը:

Քննիչ հանձնաժողովում ընդդիմության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանի կարծիքով էլ՝ զեկույցը միանշանակ պետք է ներկայացվի հանրությանը և Ազգային ժողովին: Ըստ նրա՝ քաղաքական դրդապատճառներ կան, որ այս իշխանությունները հրաժարվում են հրապարակել այն: Գորգիսյանը վստահեցնում է, որ այս զեկույցով հերքվում են բոլոր այն կեղծ թեզերը, որոնք տարիներ շարունակ վնասել են բանակին:

Ապրիլյան պատերազմի հանգամանքները բացահայտող զեկույցը պատրաստ է նախորդ տարվա նոյեմբերից, նույն ժամանակահատվածում ուղարկվել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Ուշագրավ է, որ այս զեկույցով բացահայտումներ խոստացող իշխանությունները հիմա կաշկանդվում են հրապարակել այն, ինչը նոր հարցեր է առաջացնելու:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան