Շիկահողում բացվել է հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ

Լուրեր

13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն այսօր այցելել են Սյունիքի մարզ. տեղակացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Շիկահող բնակավայրում բացվել է հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ: Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ և Ճակատեն բնակավայրերից 25 բնակիչ է կամավորագրվել:

Հենակետի աշխատանքների կազմակերպման համար տրամադրվել է հրշեջ մեքենա, որը ԱԻՆ-ի հաշվեկշռից նվիրատվության միջոցով փոխանցվել է Կապան համայնքի հաշվեկշռին: ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, կարևորելով նման հենակետերի ստեղծումը, ընդգծել է, որ այս տարբերակով հնարավոր է լինում արագ արձագանքման միջոցով տարածքի նախնական հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպել կամավորական ուժերով՝ մինչև մարզային փրկարարական վարչության ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարների ժամանումը: ԱԻ նախարարը և ՓԾ տնօրենը միջոցառման ավարտին մասնակցել են Շիկահողում կազմակերպված ծառատունկին:

Նշենք, որ սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում արտակարգ իրավիճակներին արագ և արդյունավետ արձագանքելու նպատակով 3 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր են ստեղծվել Սյունիքի մարզի Գորայք, Վայոց ձորի մարզի Խաչիկ և Գեղարքունիքի մարզի Արտանիշ բնակավայրերում: Կառավարության որոշմամբ՝ Արմավիրի մարզի Երվանդաշատ, Սյունիքի մարզի Կապան, Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Տավուշի մարզի Այրում, Վայոց ձորի մարզի Արենի և Զառիթափ համայնքներին նվիրաբերվել են մեկական հրշեջ ավտոբաքեր:

Ներկայումս Ավստրիական և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների հետ համատեղ աշխատանքներ են տարվում՝ Կոտայքի մարզի Գառնի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր ստեղծելու ուղղությամբ: