Ադրբեջանամետ մի շարք լրատվականներում սկսեց տարածվել հայտարարություն այն մասին, թե Արցախի Հանրապետությունում ձևավորվել է «ահաբեկչական» նոր խմբավորում՝ ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) անունով։ Նշվում էր, թե կազմավորումը բաղկացած է տարբեր երկրներից ժամանած կամավորներից, որոնք տեղակայված են Ադրբեջանի տարածքին շատ մոտ։ Ադրբեջանական ապատեղեկատվությանը ՈՄԱ-ում ծիծաղով են վերաբերվում։ Այս մասին Factor TV-ին ասաց ՈՄԱ-ի դասընթացները համակարգող Անգին Խաչատրյանը։ …