Կոնգրեսականները նախագահ Բայդենին կոչ են անում միանալ Կոնգրեսին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը ատորագրահավաք է սկսել, որով կոնգրեսականները նախագահ Ջո Բայդենին կոչ են անում միանալ Կոնգրեսին՝ Հայոց ցեղասպանությունը հստակ և ուղղակիորեն ճանաչելու հարցում, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Գուս Բիլիրակիսի, Ֆրենկ Փալոնե կրտսերի, Դեյվիդ Գ. Վալադաոյի և Ջեքի Շպյերի ստորագրությամբ նամակում, մասնավորապես, ասված է․

«Հարգելի նախագահ Բայդեն,

Այս ամսվա վերջին՝ ապրիլի 24-ին, աշխարհը կնշի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի սպանությունը և միլիոնավորների տեղահանությունը:

Սակայն տասնամյակներ շարունակ, մինչ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, Միացյալ Նահանգների նախագահը լռում է: Մենք միանում ենք հպարտ ամերիկահայ համայնքին և բոլոր նրանց, որոնք սատարում են ճշմարտությանն ու արդարությանը՝ խնդրելով Ձեզ ապրիլի 24-ի հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու ընթացքում և որպես փոխնախագահ: Մեկ դար առաջ տեղի ունեցածի պատմական փաստը վիճարկման ենթակա չէ:

Պարո՛ն նախագահ, ինչպես նախորդ տարի ասացիք ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ. «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել, և այն պետք է ավարտվի: Մենք ձեզ հորդորում ենք հետևել ձեր ստանձնած պարտավորություններին և ասել ճշմարտությունը:

Հարգանքներով՝
Կոնգրեսական Ադամ Շիֆը
Կոնգրեսական Գուս Բիլիրակիս
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնե կրտսեր
Կոնգրեսական Դեյվիդ Գ. Վալադաո
Կոնգրեսական Ջեքի Շպյեր»:

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ դեռևս անցյալ ամիս 38 սենատորներ կոչով դիմել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: