ԱՄՆ 37 սենատոր նախագահ Բայդենին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Սենատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսն այսօր իր 37 գործընկերների հետ դիմել է նախագահ Բայդեն վարչակազմին՝ հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հարցում ԱՄՆ Կոնգրեսին միանալու խնդրանքով․ հայտնում է armeniancouncil.org-ը։

Մինչ օրս՝ ԱՄՆ-ի ոչ մի նախագահ չի պահանջել հաստատել պատմական փաստերը, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը ( որը տևել է 1915-1923 թվականներին և հանգեցրել մոտ 2 միլիոն հայերի բռնի տեղահանմանը և 1․5 միլիոնի դաժան սպանությանը):

«Մենք միանում ենք Միացյալ Նահանգների և աշխարհի հայ համայնքին՝ հարգելու այս զոհերի հիշատակը, և մենք կտրականապես դեմ ենք այն փորձերին, որով ձևացնում են, թե հայ ժողովրդին ոչնչացնելու այս կանխամտածված, կազմակերպված ջանքերը ոչ թե ցեղասպանություն են, այլ մեկ այլ բան», – նշել է Մենենդեսը:

Սենատորները նախագահ Բայդենին ուղղված նամակում գրել են. «Դուք ճիշտ եք հայտարարել, որ ամերիկյան դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը պետք է արմատավորվեն մեր արժեքների մեջ՝ ներառյալ համընդհանուր իրավունքների հարգումը: Այդ արժեքները մեզնից պահանջում են ընդունել ճշմարտությունը և անել հնարավորը՝ կանխելու հետագա ցեղասպանությունները և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններ»:

Օսմանյան կայսրության կողմից հայերի սիստեմատիկ բնաջնջման փաստերը ճանաչելուց բացի, սենատորները շեշտել են, որ այդ քայլը շտկելու է գործադիր իշխանության դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ `այն համապատասխանեցնելով Կոնգրեսի կոնսենսուսին, ինչպես նաև նախագահ Բայդենի նախորդ դիտողություններին:

Սենատորները հավելել են, որ երկու կուսակցությունների վարչակազմերը լռում են Հայոց ցեղասպանության ճշմարտության վերաբերյալ: «Մենք ձեզ հորդորում ենք խախտել մեղսակցության այս օրինաչափությունը՝ պաշտոնապես ճանաչելով, որ Հայոց ցեղասպանությունը «Ցեղասպանություն» է»։