Ուկրաինան Դոնբասի առնչությամբ ՌԴ-ի դեմ հայց է ներկայացրել միջազգային քրեական դատարան

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Գյունդուզ Մամեդովը հաղորդում է ուղարկել Միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակ՝ Իլովայսկում և Դոնեցկի օդանավակայանում 2014-2015թթ. իրադարձությունների կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Գլխավոր դատախազի տեղակալ Գյունդուզ Մամեդովը ստորագրեց և ուղարկեց Միջազգային քրեական դատարանի դատախազին մեկ այլ տեղեկատվական հաղորդագրություն՝ Դոնեցկի մարզում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների և նրանց վերահսկողության տակ գտնվող անօրինական զինված խմբերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների մասին: 2014 թվականի օգոստոսի 29-ին Իլովայսկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ու Դոնեցկի օդանավակայանի պաշտպանության ժամանակ զինված բախումների պայմաններում կատարված հանցագործությունների վերաբերյալ գլխավոր դատախազությունը հավաքագրել է փաստեր և ապացույցներ, որոնք հաստատում են ուկրաինացի զինվորականների դավաճանական սպանությունն ու վիրավորումը 2015-ի հունվարի 19-21-ը»,- ասված է հայտարարության մեջ:

Գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ Կիևը հաղորդագրություն է պատրաստել՝ հիմնվելով քրեական գործերի նյութերի, բաց աղբյուրներից ստացված լուսանկարների և տեսանյութերի, ինչպես նաև իր կողմից հավաքված իրեղեն ապացույցների վրա:

Գերատեսչության տվյալներով՝ նրանք կրակ են բացել Իլովայսկի շրջանում գտնվող զինված ուժերի և Կարմիր խաչի մեքենայի ուղղությամբ, որտեղ կազմակերպվել էր «կանաչ միջանցք»՝ անվտանգության ուժերին շրջապատումից դուրս բերելու համար, որոնք, իբրև, վայր էին դրել զենքերը: Ենթադրվում է նաև, որ Դոնեցկի օդանավակայանի պաշտպանության ժամանակ 25 զինծառայող է սպանվել, ևս 22-ը՝ գերեվարվել պայթյունի արդյունքում, որը, իբր, միլիցիան էր կազմակերպել «լռության ռեժիմի» պատրվակով:

Ըստ գլխավոր դատախազի գրասենյակի՝ Իլովայսկի մոտակայքում 366 ուկրաինացի զինվոր է սպանվել, 429-ը տարբեր ծանրության վիրավորում ստացել, 300-ը գերի է ընկել, 24-ը՝ անհետ կորել: