Հունան Պողոսյանը նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է գրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Պողոսյանի օգնական Արմինե Ավագյանը: «Հունան Պողոսյանը գրել է հրաժարականի դիմում, բայց այս պահին շարունակում է պաշտոնավարումը, մինչև կլինի կառավարության համապատասխան որոշումը»,-ասել է Ավագյանը: Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին:

