Նպաստների համակարգում վերահսկողության մեխանիզմներն արդյունավետ չեն. ՄԻՊ-ի տարեկան հաղորդումը

Լուրեր

01.04.2026 | 20:00
Փաշինյանի թիկնապահը խփել է վարչապետին հարվածելու փորձ կատարած տղային․ նոր տեսանյութի հետքերով. ՏԵՍԱՆՅՈւԹ
01.04.2026 | 19:48
Փաշինյանը՝ Պուտինին․ «ՌԴ անձնագրով քաղաքացիները չեն կարող լինել վարչապետի թեկնածու». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:40
Լիզինգ․ ավելի քան 70 ընկերություն՝ մեկ հարթակում․ ապրիլի 10-ին կմեկնարկի LEASING EXPO 2026-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:31
Մենք լիովին հանգիստ ենք վերաբերվում․ Պուտինը՝ ՀՀ-ԵՄ մերձեցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:20
Փաշինյանը հակադարձեց Պուտինին․ «Չենք կարողանում բացատրել մեր ժողովրդին, ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:12
Մենք չենք միջամտում, բայց ոմանք ազատազրկված են, չնայած՝ ռուսական անձնագիր ունեն․ Պուտինը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:00
ԲԱՆԱՎԵՃ. Պատերազմ կլինի՞ իշխանափոխության դեպքում. Փաշինյանի խոսքը՝ շանտաժ, թե սպառնալիքի զգուշացում
01.04.2026 | 18:49
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընտանիքների անապահովության գնահատման գործընթացի հետ կապված 2020 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները լիարժեք չեն բավարարվում, ստեղծված չենպայմաններ՝ հասարակությունում նրանց լիարժեք ինտեգրման համար. հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020 թվականին, սոցիալական աջակցության մարմիններում շարունակվել է անապահով խավի ներկայացուցիչներին բանավոր մերժումների արատավոր պրակտիկան՝ ի սկզբանե անապահովության միավորի չբավարարելու համոզմունքի դրսևորմամբ: Արդյունքում, մարդիկ դուրս են մնում անապահովության համակարգից, զրկվում նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու իրավունքից:

Բացի դրանից, չեն գործում անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող սոցիալական աջակցության տեսուչների գործողությունները գնահատելու պատշաճ վերահսկման մեխանիզմներ։ Այդ պատճառով, չարաշահումներ հայտնաբերելիս պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է նպաստառուի վրա։

Թեև սոցիալական աջակցության տարածքային բաժիններին տրամադրվել են պլանշետներ՝ տնայցերի և դեպքերի վարման գործառույթն ավելի արագ, դյուրին ու թափանցիկ դարձնելու համար, սակայն դա ինքնին չի կարող դառնալ չարաշահումների կանխարգելման և հավանականության կանոնակարգման լծակ: Միայն մեխանիկական մոտեցումներով բավարարվելն անթույլատրելի է:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տարիներ շարունակ արձանագրվող խնդիրներից է սոցիալական կամ ընտանեկան նպաստի իրավունքից զրկվելը՝ սոցիալական ապահովության տրամադրվող միջոցների անհամաչափ փոփոխության պատճառով: Այս հարցը նույնպես արտացոլված է Պաշտպանի 2020 թվականի հաղորդման մեջ:

Օրինակ՝ դիմում-բողոքներից մեկով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը նպաստի իրավունքից զրկվել է հաշմանդամության նպաստը 1000 դրամով բարձրանալու պատճառով: Այս պատճառով, նշված ընտանիքները կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության հաստատված տասներեքերորդ միջոցառման շահառու ևս չեն ճանաչվել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ առաջարկել է՝

1. ներդնել արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ սոցիալական աջակցության մարմինների նկատմամբ՝ պատշաճ վարչարարություն իրականացնելու, վատ վերաբերմունքի բացառման, խորհրդատվական օգնության համընդգրկուն տրամադրման նպատակով,

2. բարձրացնել համակարգի հասցեականությունը և թափանցիկությունը՝ ներդնելով օրենսդրական և գործնական լիարժեք մեխանիզմներ և այլն:

Թեմայի վերաբերյալ մանրամասները՝ Տարեկան հաղորդման մեջ (140-149 էջերում):