Ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը` Instagram-ի իր էջում տեղադրել է տիեզերքից արված Սևանա լճի պատկերը։ Վերջինս նաև կից ներկայացրել է Սևանա լճի կարևորությունը ողջ Անդրկովկասի կենսագործունեության համար։ «Սևանա լիճը հաճախ անվանում են Հայաստանի «ջրային մարգարիտը», չէ որ այն խոշորագույն բարձրլեռնային քաղցրահամ լիճն է ԱՊՀ տարածքում։ Բնական ջրամբարի երկարությունը 75 կմ է, իսկ առավելագույն խորությունը` մոտ 100 մետր: …

