Ռոբերտ Քոչարյանին դատարանը չպատժեց, մենք կպատժենք, նաև՝ իր նազիր-վեզիրներին․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի հետ

-Պարո՛ն Բաբաջանյան, Ձեր ղեկավարած կուսակցությունն ապրիլի 14-ին բողոքի ակցիա է իրականացնելու ԲԴԽ-ի դիմաց, ինչպես նշել եք՝ ընդդեմ ՀՀ-ի պետականության և ժողովրդի իշխանության դիրքավորված դատավորների։ Ինչո՞ւ ԲԴԽ-ի շենքի մոտ գնալ, և ոչ՝ Կառավարության, որը դատական համակարգի բարեփոխումների պատասխանատուն է։

-Կառավարությունը, իհարկե, համաձայն չեմ, ավելի շատ՝ Ազգային ժողովը, որը պետք է նախաձեռնող լիներ բարեփոխումների ամբողջ փաթեթների, որոնց հիմքում դրված են եղել հեղափոխության խոստումները; Երկրում արդարության հաստատման, իրավական երկիր դարձնելու հանձնառություն է ստանձնել գործող իշխող թիմը։ Կարելի է ասել՝ երկրի ամբողջ իրավական քաղաքականությունը ձախողված է, տապալված է, և դրա խորհրդանիշը «Մարտի 1»-ի գործով կայացրած դատական որոշումն է, դրան նախորդած խայտառակ որոշումը՝ ընդդեմ սահմանադրական կարգի և մենք ունենք Սահմանադրական դատարան, որն ինքն է տապալել սահմանադրական կարգը իր այդ որոշմամբ և կանգնել է սահմանադրական կարգը տապալած Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Հետևաբար, չի բացառվում՝ այլ գերատեսչությունների առաջ ևս մենք ունենանք բողոքի գործողություններ, այդ թվում՝ Դատախազության, ՀՔԾ-ի, որովհետև կա տպավորություն՝ հանցավոր համաձայնություն է գործել և դրանում միայն դատական իշխանությունը չի միակ մասնակիցը։ Կարծում եմ՝ բողոքի այս ակցիան միակը չի լինի, այլ շարունակական կլինեն դրանք։

-Բայց տեսեք Ռոբերտ Քոչարյանի կողմնակցիներն այս թեմայով ինչ հիմնավորում ունեն, որ իշխանության ընտրած դատավորներն անգամ կողմ են արտահայտվել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն, նրանց էլ հո չե՞ք կարող ասել, որ նախկինների բաստիոնն են պաշտպանում։ Ինչպե՞ս կպատասխանեք։

–Ես միակ պատգամավորն եմ եղել, որ այս դատավորների դեմ ելույթներ եմ ունեցել՝ Խունդկարյանի, Շաթիրյանի, Վաղարշյանի, էս եռյակը գրեթե ոչնչով չի տարբերվել դատարանի նախորդ երեք դատավորներից, որոնց իրենք փոխարինել են։ Ինձ համար բոլորովին անընդունելի քաղաքական որոշման արդյունքում ընտրված այս դատավորները, ըստ էության, եկան համալրելու այն դատարանը, որը գործում է ընդդեմ ժողովրդի իշխանության, ընդդեմ մեր երկրում ժողովրդավարության և այս որոշումը նրանց առաջին քննությունն է, որը ես հույս ունեմ՝ նրանք պատվով չեն հանձնի և դրա պատասխանը կտա ժողովուրդն իր ընտրությամբ։ Որովհետև հավասարապես՝ մեր երկրի թշնամին է, մեր երկրի հակառակորդն է Ռոբերտ Քոչարյանը․ եթե դատարանը նրան հանեց ընդատացությունից, ժողովուրդը պետք է պատժի Ռոբերտ Քոչարյանին իր ընտրությամբ, իր քվեով։

– Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն այս ընտրություններին ի՞նչ է փոխում պայքարում, հատկապես, որ նա դիրքավորվում է իբրև ՌԴ-ի թիվ մեկ բարեկամ գործիչ՝ իշխանություններին մեղադրելով հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու մեջ։ Դա երևաց Պոզների հետ հարցազրույցում։ Եվ մի նկատելի երևույթ էլ՝ քաղաքական գործիչներից շատերը ՌԴ-ին հաճոյանալու պրոցես են սկսել՝ կարծես հետ մղելով ՀՀ-ի պետական շահերի պաշտպանությունը։

-Դա ամենասոսկալին է՝ այդ մրցավազքը ռուսներին դուր գալու։ Հաստատապես՝ ռուսները զզվանք են ապրում այդ քաղաքական գործիչներից և ուժերից, որոնք հերթ են կանգնել՝ Ռուսաստանի՝ չգիտեմ որ կարգի իշխանավորի, նաև՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հայացքին արժանանալու։ Մենք ամբողջությամբ նույնիսկ չենք գիտակցել՝ ՀՀ նախագահի պաշտոնն ով  է զբաղեցրել, մի մարդ, ում համար երկիրը եղել է սոսկ վայելքների և իշխանավարման մի տարածք, ո՛չ հայրենիք, որի նպատակը եղել է ՌԴ-ին հանձնել ամբողջությամբ Հայաստանի ստրատեգիական կարևորության բոլոր կռվանները և արժեքը։ Նրա հարցազրույցը հենց դրա մասին էր։ Նրա պատասխաններն այն մասին են, որ գործ ունենք մի մարդու հետ, ով իրականում նվաճող է և գալիս է վերանվաճելու 12-13 տարի առաջ կորցրածը։

Մեր՝ ժողովրդավարական ուժերի, խնդիրը այս գործչին ուղղակի դուրս դնելն է։ Իրավաքաղաքական գնահատական տալը հենց սրա մասին էր․ գործող իշխանության երկչոտությունը, ապիկարությունը, թուլությունը նաև նրա մեջ է, որ Ռոբերտ Քոչարյանին եթե չէիք կարող մի նորմալ մեղադրանք առաջադրել, գոնե պիտի թույլ չտայիք, որ նա էսպիսի քաղաքական դերակատարում ունենա։ Որովհետև 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանի անունից մարդիկ գալիս էին բանակցելու իշխանությունների հետ, որ ինչքա՞ն պիտի փող տանք, որպեսզի նրանից ազատվեք։ Եթե չէիք կարողանալու էս իրավական գործընթացը տանել, Մարտի 1-ի գործը որոշեցիք թաղել, որը վստահ եմ՝ մեզ հաջողվելու է վերաբացել, գոնե էնքան շնորհք ունենայիք, ինչ-որ որոշակի պայմաններով էս ապիկար հանցագործին դուրս դնեիք քաղաքական գործընթացներից և թույլ չտայիք՝ այդ հանցագործը հնարավորություն ստանա 2021 թվականի ընտրություններում որևէ հավակնություն ունենալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան