«Օրերս, կեսգիշերն անց, ոստիկանության Մալաթիայի բաժնի և ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնի օպերատիվ խմբերը «տագնապ ազդանշանի» հետքերով մեկնել են Սեբաստիայի փողոց։ Օպերատիվ արձագանքի շնորհիվ ոստիկանության ծառայողները «Արդշինբակի» մասնաճյուղում բռնել են 26-ամյա մի երիտասարդի, որը, նախնական տվյալներով, փորձել էր տերմինալից գողություն անել։ Նա կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Բացի այդ, Արտաշատի …