Ադրբեջանի «ավարների պուրակը» ցեղասպանություն է հիշեցնում․ Jerusalem post

Լուրեր

17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
Բոլորը

Ադրբեջանը տոնում է հայերի դեմ հաղթանակը՝ ցուցադրելով հայ զինվորների սաղավարտներն ու նրանց մոմե մանեկենները, գրում է Jerusalem post-ը։

Պարբերականը նշում է, որ համացանցում հայտնված պատկերներն ու ծաղրանկարները ոմանց  «ցեղասպանություն» էին հիշեցնում ՝ սաղավարտները համեմատելով այլ ռեժիմների կողմից հավաքված «ավարների» հետ: Ադրբեջանի համար դա անցյալ տարվա պատերազմում հաղթանակի օրինակ է, սակայն անհասկանալի է, թե ինչպես մահացածների սաղավարտներով հաղթանակ տոնելը կբուժի պատերազմի վերքերը:

Ադրբեջանի նախագահն այցելել է «ավարների պուրակ», իսկ համաձայն համացանցում հայտնված գրառումների՝ ադրբեջանամետ արևմտյան մեկնաբանները ևս շրջել են «պուրակում»: «Պուրակը», որը ենթադրաբար շուտով կբացվի, զայրույթ է առաջացրել Հայաստանում և Ադրբեջանում որոշ շրջանակների մոտ։

Լրատվականը նաև հիշեցնում է, որ անցյալ տարի մեկ ամսից ավելի տևած պատերազմում, երբ Ադրբեջանի գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր հայեր ստիպված են եղել տեղահանվել, ռմբակոծվել են եկեղեցիներ՝ Թուրքիան քաջալերել է Ադրբեջանին իր պատերազմական նպատակների համար՝ անգամ ուղարկելով սիրիացի վարձկանների։

Լրատվականը նշում է, որ պատերազմի ընթացքում գրանցվել են մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, այդ թվում ` հայերի գլխատումներ և հայ ռազմագերիների սպանություն: Եվ չնայած Ադրբեջանը հերքում է այս ամենը՝ բազմաթիվ տեսանյութեր փաստում են այդ մասին:

Հոդվածում նաև անդրադարձ է արվում Իսրայելի կողմից Ադրբեջանին աջակցությանը։

«Պուրակի ցուցանմուշների լուսանկարները սոցիալական ցանցերում մեծ վրդովմունք են առաջացրել: Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում ադրբեջանամետ լրագրողը տեսախցիկի առջև խոսելիս խփում է սաղավարտին: Մյուս լուսանկարներում երևում են նաև կոստյումներով տղամարդիկ, որոնք շրջում են հաստատությունում և լուսանկարում մանեկեններին: Մանեկենների աղավաղված դեմքերը ստիպում են նրանց սարսափելի թվալ, ինչն արված է միտումնավոր՝ հայերին անմարդկային ներկայացնելու համար։

Անցյալ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Վաշինգտոնում թուրքամետ լոբբիստներն ու արևմտյան մեկնաբանները փորձում էին պատերազմը որակել որպես պատերազմ Իրանի և Ռուսաստանի դեմ: Թուրքիան երկար ժամանակ փորձում էր ստանալ Թրամփի վարչակազմի բարեհաճությունն իր ագրեսիվ քաղաքականության համար՝ ձևացնելով, թե բախվում է Իրանի հետ: Թուրքիայի ու Ադրբեջանի սպառնալիքի պատճառով Հայաստանը ստիպված էր օգնություն խնդրել Ռուսաստանից: Իսկ Ռուսաստանը Թուրքիային է վաճառում S-400 ինքնաթիռներ և աշխատում է Թուրքիայի ու Իրանի հետ Սիրիայում։

Սակայն անհասկանալի է, թե ինչպես են հայերի սպանությունը, եկեղեցիների ռմբակոծությունն ու սպանված հայերի համար տոնակատարությունները կապված Իրանի դեմ պայքարի հետ»,- եզրափակվում է հոդվածը։

 

Տաթև Ֆռանգյան