Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ միջազգային հանրությանը կոչ անելով Ադրբեջանին պարտադրել՝ անհապաղ կատարել Ժնևի կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունները։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․ «Ադրբեջանի հրաժարումը՝ ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը, ինչպես նաև ազատ արձակել քաղաքացիական անձանց, ինչի մասին հայտարարվել է փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում …

