Արցախի ԱԻՊԾ փոխտնօրենի պաշտոնից այսօր ազատված Բորիս Ավագյանը հրավիրվել է ԱԱԾ

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռևս չեմ պարզել՝ ինչու են ինձ ազատել Արցախի ԱԻՊԾ փոխտնօրենի պաշտոնից, հրամանին ծանոթ չեմ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Բորիս Ավագյանը՝ հավելելով, որ պաշտոնից ազատվելուց հետո հրավիրվել է ԱԱԾ։

«Առանց ծանուցագրի ինձ կանչել էին, փաստաբաններիս հետ գնացի, ԱԱԾ-ից ասացին՝ լավ, այսօր ուշ է, վաղը կգաք։ Փաստաբաններս հորդորեցին, որ ծանուցագիր ուղարկվի»,- մանրամասնեց Ավագյանը։

Նրա խոսքով՝ կառույցը հրավիրել էր զրույցի։ Ավագյանն ասաց՝ այսօր ՀՀ Ազգային ժողովում անկախ պատգամավորների կողմից կազմակերպված քննարկմանն ինքն ընդգծել է, որ եկել է աշխատանքային հանդիպման․ «Ես շեշտել եմ, որ պետք չէ քաղաքականացնել քննարկվող հարցը և հաշվում եմ, որ որպես քաղաքացի պարտավոր էի գալ և աջակցել պատգամավորներին՝ հասկանալու, թե ինչու չի լուծվում գերիների խնդիրը»։

Հարցին՝ չի՞ զղջում, որ քննարկմանը սուր ելույթով է հանդես եկել, որին հաջորդեց իր պաշտոնանկության վերաբերյալ որոշումը, Ավագյանը պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է զղջամ։ Ես իմ ծառայությունն Արցախում իրականացրել եմ որպես օգնություն՝ առանց վարձատրության, և եթե Արցախի նախագահն ու ՆԳ նախարարը կարծում են՝ իմ օգնության կարիքը չկա, խնդիր չկա։ Պատգամավոր Արթուր Մանուկյանն իմ ընկերն է, բայց կարծում եմ՝ ես պետք է ասեի, որ որպես պատգամավոր՝ իր կողմից ավելորդ է եղել գերիների հարազատներին ուղղորդել ՌԴ դեսպանատուն և այդ մասին քննարկման ժամանակ ասացի»։

Բորիս Ավագյանը շեշտեց՝ գերիների հարցով ռացիոնալ խնդրի լուծում պետք է ստանանք։

Հիշեցնենք, որ Ավագյանն այսօր ազատվել է ԱՀ ԱԻՊԾ փոխտնօրենի պաշտոնից՝ խորհրդարանում ունեցած ելույթից հետո։ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում էր, թե չեն կիսում Բորիս Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը։ Ավագյանը մինչ այս հանդիսանում էր նաև Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը՝ հասարակական հիմունքներով, և զբաղվում էր գերիների խնդրին առնչվող աշխատանքներով։ Այդ աշխատանքից նա ազատվել էր մարտին։

Մերի Մարտիրոսյան