Կառավարության վաղվա նիստում կորոշվի պաշտոնից ազատել Արարատի ՔՊ-ական մարզպետ Գարիկ Սարգսյանին։ Այս պաշտոնում կնշանակվի Ռազմիկ Թևոնյանը։ Նշենք, որ նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Գարիկ Սարգսյանն աշխատանքի է անցնելու ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ Նարեկ Կիրակոսյան

