Լեհաստանի իշխանությունները չեն դիտարկում Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հնարավորությունը. գրում է VZ.ru-ն։ «Լեհաստանի կառավարությունը չի դիտարկում Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը»,- հայտնել են երկրի ԱԳՆ-ից։ Մինչ այդ, Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Աուդուն Հալվորսենը հայտարարել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի «կիսագաղտնի» երդմնակալությունը չի ապահովում այդ արարողության լեգիտիմությունը։ «Լուկաշենկոյի երդմնակալությունը միայն խորացնում է Բելառուսում քաղաքական ճգնաժամը։ Նորվեգիայի ԱԳՆ-ն …