Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետության կողմից պետք է դիտարկվի որպես ազգային հարստություն․ Վահան Քերոբյան

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 15-ին Դիլիջանում մասնակցել է «Հայաստանը որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագիրը կրող ֆորումին։

Երկօրյա համաժողովի նպատակն է քննարկել և վեր հանել Հայաստանում գիտական և արդյունաբերական ոլորտների զարգացման ուղիները, ինչպես նաև քննարկել վերջիններիս անհրաժեշտ որակավորում ունեցող կադրերի պատրաստման մեխանիզմները։

Ողջույնի խոսքում Վահան Քերոբյանը նշել է․ «Չափազանց կարևոր և արդիական եմ համարում Հայաստանը ժամանակակից արդյունաբերական ու գիտահեն պետություն դարձնելուն ուղղված նմանատիպ քննարկումները։ Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետության կողմից պետք է դիտարկվի որպես ազգային հարստություն, քանի որ դրանով է կանխորոշվում մեր երկրի ապագան»։

Ֆորումի ընթացքում քննարկվել են գիտահետազոտական ոլորտի բարելավմանը  նպաստող անհրաժեշտ միջոցառումները, ֆինանսավորման մոդելները, արդի արդյունաբերական համալիրի համար ինժեներական կրթությամբ մասնագետների ապահովման ճանապարհները։ Քննարկման նպատակն էր  նաև նպաստել Հայաստանի գիտահետազոտական ոլորտի կողմից ստեղծվող հավելյալ արժեքի մեծացմանն ու զարգացմանը։

Միջոցառմանը մասնակցել են առաջատար տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կազմակերպությունների, համալսարանների, գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ պետական գերատեսչությունների պաշտոնյաներ։