Կառավարության նիստում քննարկվել է «Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք , վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ հաստատելու մասին» որոշումը: Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նախարարը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է պատերազմում վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու անհրաժեշտությունից: «Գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում …

