ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ այցելել ենք Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն՝ ծանոթանալու հաստատության գործունեությանն ու իրականացվող աշխատանքներին: Քննարկել ենք որակյալ ծառայությունների ապահովմանը, աջակցող միջոցների որակական ցուցանիշների բարելավմանն ու արտադրական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված համատեղ անելիքները։ Կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ՝ շրջել …

