Նախընտրական 27 հանցագործության դեպքերով նյութեր են նախապատրաստվում. փոխոստիկանապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Ընտրակաշառքի վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ ռեալ դեպք չի արձանագրվել: Նախընտրական փուլում հանցագործությունների վերաբերյալ 27 դեպքով նյութեր են նախապատրաստվում և ուսումնասիրություններ են կատարվում»,- լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Նա նաև հավելեց, որ այդ դեպքերից 14-ը վերաբերել են նախընտրական պաստառներ վնասելուն. «14-ից 12-ը Ռոբերտ Քոչարյանին պատկանող պաստառներ են, դրանիցից 5 դեպք արդեն իսկ բացահայտվել է»,- նշեց Ֆիդանյանը՝ հավելելով, որ 5-ն էլ տարբեր անձինք են, այդ թվում նաև անչափահաս:

Փոխոստիկանապետի խոսքով՝ ոստիկանությունն ուսումնասիրում է քաղաքական ուժերի հայտարարությունները, որոնք առնչություն ունեն հասարակական կարգի անվտանգությանը:

«Պաստրաստվում ենք այն բոլոր գործողություններին, որոնք արվում են՝ հասարակության շրջանում համապատասխան աշխատանքներ տանել և այլն: Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների մեկնաբանություններ են տրվում: Կարծում եմ՝ հանդիպումների շարք կձեռնարկենք բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, իրենց ցանկությամբ, թե՛ կանխարգելիչ, թե՛ այլ բնույթի հարցերի քննարկման համար»,- նշեց Ֆիդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: